|
|
|
Մեր մասին
«ZX գարաժ»-ը ժամանակակից ավտոտեխսպասարկման կենտրոն է համալրված իտալական Corghi ֆիրմայի բարձրորակ սարքավորումներով:
Մենք առաջարկում ենք տարբեր մոդիֆիկացիայի և տարեթվի ավտոմեքենաների տեխ. սպասարկում, դիագնոստիկա և նորոգում, անվադողերի տեղադրում, վերանորոգում և հավասարակշռում, անիվների կոմպյուտերային զուգամիտում, ինժեկտորների ուլտրաձայնային մաքրում, ավտոյուղեր և ավտոկոսմետիկա աշխարհի առաջատար արտադրողներից, արգելակային սկավառակների հարթեցում անմիջապես ավտոմեքենայի վրա, անվահեծերի նորոգում և վերականգնում, ավտոկոնդիցիոներների լիցքավորում, ավտոլվացում և քիմ. մաքրում, ավտոմեքենայի պլաստմասե դետալների նորոգում, խառատային աշխատանքներ և այլն:
Մեզ մոտ վաճառվում են համաշխարհային շուկայի առաջատարների Pirelli, Michelin, Nokian Tyres, Yokohama, Maxxis ֆիրմաների բարձրորակ անվադողեր, ինչպես նաև գերմանական Rial ֆիրմայի անվահեծեր:
Ձեր մեքենայի վերանորոգումը և սպասարկումը իրականացնում են բարձրակարգ մասնագետները:
Մենք մտածում ենք ոչ միայն ավտոմեքենայի այլ նաև հաճախորդների մասին: "ZX գարաժ"-ի տարածքում գործում է հարմարավետ սրճարան, որտեղ կարող եք ամառվա շոգին զովանալ մի գավաթ սառը հյութով, իսկ ձմռանը տաքանալ տաք թեյով:
|
|
|
Մեզ մոտ վաճառվում են համաշխարհային շուկայի առաջատարների Pirelli, Michelin, Nokian Tyres, Yokohama, Maxxis ֆիրմաների բարձրորակ անվադողեր, ինչպես նաև գերմանական Rial ֆիրմայի անվահեծեր...
|
Անվադողերի վիճակի և երկարակեցության վրա ազդում են անիվների տեղադրման անկյունները (զուգամիտում)` մեքենայի կախոցի կառուցվածքային պարամետրերը, որոնք որոշում են անիվների դիրքը ուղղահայաց երթևեկության ժամանակ և շրջադարձեր կատարելիս:
|
|
Մեր ավտոտեխսպասարկման կենտրոնի բարձրակարգ մասնագետները կարճ ժամկետներում կվերացնեն Ձեր ավտոմեքենայի ընթացային մասի բոլոր բարդության թերությունները, օգտագործելով միայն պրոֆեսիոնալ գործիքներ:
|
|
|