Հայերեն
Русский
   
Անվադողեր

 Անվադողը հանդիսանում է Ձեր անվտանգության կարևորագույն տարրը: Այն ձեր մեքենան ճանապարհի հետ կապող միակ օղակն է, բնականաբար, որքան որակյալ են անվադողերը, այնքան ապահով է ձեր երթևեկությունը:

 Մենք առաջարկում ենք անվադողերի արտադրության համաշխարհային առաջատարներին` Pirelli, Michelin, Nokian Tyres, Yokohama, Maxxis: Այս ընկերությունները ունեն հարյուրամյա ավանդույթներ և փորձ, որոնք ներշնչում են յուրաքանչյուրիս վստահություն և հանգստություն մեր և մեր հարազատների ու մտերիմների անվտանգության համար:

 Մենք առաջարկում ենք անվադողերի մեծ ընտրանի ցանկացած մեքենայի և ցանկացած սեզոնի համար: Վաճառքում ունենալով 500-ից ավելի մոդել, մենք բավարարում ենք ոչ միայն մարդատար ավտոմեքենաների և ամենագնացների վարորդների, այլ նաև թեթև բեռնատար, բեռնատար և ավտոբուս վարող վարորդների պահանջները:

Բեռնատար ավտոմեքենաների անվադողերը ընտրելիս նախ և առաջ պետք է հաշվի առնել, որ առջևի և հետևի սռնիների անվադողերը տարբեր են: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև շահագործման պայմանները և բեռնվածությունը: Շահագործման ընթացքում ստւգեք անիվների օդի ճնշման  համապատասխանությունը  տեխպայմաններին: Նշված պայմաններից ցանկացածի խախտման դեպքում, անվադողերը ժամանակից  շուտ դուրս կգան շարքից և չեն արդարեցնի ներդրված միջոցները: Ճիշտ ընտրված անվադողերը անվտանգ և երկարատև կծառայեն Ձեզ, ինչպես նաև  զգալիորեն կպակասի վառելիքի ծախսը: Մեր մասնագետների օգնությամբ  դուք կարող եք ընտրել այն անվադողերը, որոնք անհրաժեշտ են Ձեր մեքենային: 

 

 Արտադրանքի ողջ անվանացանկին ծանոթանալու համար օգտվեք ներքևում գտնվող մենյուից, որտեղ անվադողերը տեղաբաշխված են ըստ անվահեծերի տրամաչափի և ավտոմեքենաների տեսակների:

Արտադրող`
Չափեր`
 / 
Անվահեծի տրամագիծ`
Տեսակ`
Անվադողերի մակնիշավորւմ
 
Designed and developed by Ecart LLC