|
|
||||
|
Անվադողերի տեղադրում և հավասարակշռում
ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ և ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒՄ Ժամանակակից ավտոմեքենաների անվադողերի տեղադրումը և հավասարակշռումը պահանջում են բարձրորակ սարքավորումներ և տեխնոլոգիայի ճիշտ պահպանում : Այդ աշխատանքների որակյալ կատարումը զգալիորեն բարելավում է ավտոմեքենայի կառավարելիությունը և ընթացամասի աշխատանքը, նվազեցնում է ուղղահայաց և հորիզոնական տատանումները, դարձնում է մեքենայի ընթացքը ավելի սահուն: Արդյունքում անվադողերը և ընթացամասը ծառայում են ավելի երկար: Անիվների հավասարակշռումը անհրաժեշտ է ստուգել եթե ընթացքի ժամանակ զգացվում են թրթռումներ և տրոփումներ, որոնք հիմնականում առաջանում են 80-110 կմ/ժ արագություններում կամ յուրաքանչյուր 10-15հազ.կմ վազքից հետո: Անվադողերի անվորակ տեղադրումը կամ անհավասարակշռվածությունը ընթացքի ժամանակ կարող են ստեղծել լուրջ խնդիրներ, ուստի մի վստահեք Ձեր անվտանգությունը պատահական մարդկանց: Ժամանակակից ավտոմեքենաների վրա այդ կարգի աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ են որակյալ մասնագետներ ,հատուկ սարքավորումներ և գործիքներ, որոնք լինում են միայն մասնագիտացված սպասարկման կենտրոններում: Մեր փորձառու մասնագետների կողմից կատարվում են հետևյալ աշխատանքները. -անվադողերի տեղադրում -անիվների հավասարակշռում -վնասված անվադողերի նորոգում "ZX Գարաժ"-ում անվադողերի տեղադրումը և ճշգրիտ հավասարակշռումը իրականացվում է իտալական CORGHI ընկերության ժամանակակից ճշգրիտ սարքավորումներով, որոնց առավելություններից մեկը այն է, որ աշխատանքի ժամանակ անվահեծերի վրա չեն առաջանում քերծվածքներ: CORGHI ընկերությունը համաշխարհային առաջատարն է ավտոսպասարկման սարքավորումների արտադրությունում: Ընկերության արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում և խորուրդ է տրվում օգտագործման համար ավտոմեքենաներ և անվադողեր արտադրող առաջատարների կողմից: Մենք իրականացնում ենք բոլոր տեսակի (այդ թվում Pax-System и Runflat) անվադողերի տեղադրում և հավասարակշռում մարդատար, բեռնատար ավտոմեքենաների, միկրոավտոբւսների և ավտոբուսների համար և հատուկ տեխնիկայի խոշոր չափի անվադողերի տեղադրում: Բեռնատար ավտոմեքենաների անվադողերի տեղադրումը և հավասարակշռումը նույնպես իրականացվում է CORGHI ընկերության հատուկ սարքավորումներով, որոնք նախատեսված են բեռնատարների անվադողերի համար: Անհրաժեշտ է նշել, որ բեռնատարների անվադողերի պրոֆեսիոնալ հավասարակշռումը, Հայաստանում իրականացվում է միայն մեզ մոտ: Անվադողերի ճիշտ տեղադրումը և հավասարակշռումը կանխում է կողային օղերի վնասվածքները և անվանախշի անհավասարաչափ և ինտենսիվ մաշվածությունը, ինչը ապահովում է անվադողի հարատև օգտագործումը և կանխում մեքենայի կախոցի արտապլանային նորոգումը:
Մի քանի խորհուրդ անվադողերի շահագործման վերաբերյալ Որպեսզի Դուք և երթևեկության մյուս մասնակիցները լինեք անվտանգ, հարկավոր է ճիշտ շահագործել անվադողերը և հետևել շատ պարզ կանոններին:
|
|
Copyright © 2007-2011
ZX GARAGE. All rights reserved.
|
Designed and developed by Ecart LLC
|




