|
|
||||
|
Անվադողերի նորոգում «REMA TIP TOP» ընկերության տեխնոլոգիաներով
ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ REMA TIP TOP ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ
Անվադողերի ճիշտ տեխնիկական սպասարկումը և նրանց նորոգումը կազմում Է ժամանակակից ավտոսպասարկման կենտրոնի անբաժանելի մասը, իսկ նորոգման նոր տեխնոլոգիաները պահանջում են համապատասխան գիտելիքներ և տեխնոլոգիայի խստագույն պահպանում: Մեր նոր գործընկերը, գերմանական REMA TIP TOP ընկերությունը, անվադողերի նորոգման բնագավառի համաշխարհային առաջատարն է: Ընկերության կողմից ստեղծված նորագույն տեխնոլոգիաները, բարձրորակ սարքավորումները և նյութերը ունեն համաշխարհային ճանաչում: ZX ԳԱՐԱԺ -ը հանդիսանալով REMA TIP TOP-ի պաշտոնական դիլերը ՀՀ տարածքում, ներկայացնում է ընկերության սարքավորումների, նյութերի ամբողջ տեսականին և նրանց օգտագործման տեխնոլոգիաները: ZX ԳԱՐԱԺ -ի հրավերքով, REMA TIP-TOP ընկերության ուսումնական կենտրոնի մասնագետներ Անդրեաս Գրոտերը և Սերգեյ Պետրուխինը , մեր աշխատակիցների համար կազմակերպեցին վերապատրաստման դասընթացներ: Նրանք ծանոթացրին ընկերության կողմից արտադրվող սարքավորումներին և նյութերին: Գործնական աշխատանքներով ցույց տվեցին մարդատար և բեռնատար ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի խոշոր չափի անվադողերի նորոգման տեխնոլոգիաները, ինչպես նաև բեռնատար ավտոմեքենաների անվադողերի անվանախշի վերականգնումը փորակման (нарезка) եղանակով: REMA TIP-TOP-ից ձեռք բերված սարքավորումները, նյութերը և նոր տեխնոլոգիաների կիրառումը թույլ տվեցին բարձրացնել անվադողերի նորոգման որակը և հուսալիությունը, ինչում համոզվել են մեր այն հաճախորդները, որոնք արդեն օգտվել են այդ ծառայություններից: Մենք իրականացնում ենք. - մարդատար, բեռնարար ավտոմեքենաների, ավտոբուսների և հատուկ տեխնիկայի անվադողերի վնասվածքների, այդ թվում կողքամասի պատռվածքների,խոցերի և թափանցիկ վնասվածքների նորոգում -բեռնատար ավտոմեքենաների և ավտոբուսների անվանախշի վերականգնում, որը զգալիորեն տնտեսում է ավտոմեքենաների շահագործման հետ կապված ծախսերը:
Այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են ունենալ նման ծառայություններ, մեզ մոտ կարող են ձեռք բերել REMA TIP-TOP ընկերության կողմից արտադրվող բոլոր սարքավորումները և նյութերը, ինչպես նաև բարձրացնել աշխատակիցների որակավորումը:
|
|
Copyright © 2007-2011
ZX GARAGE. All rights reserved.
|
Designed and developed by Ecart LLC
|




