Հայերեն
Русский
   
Ավտոլվացում

 Մենք կատարում ենք ժամանակակից առանց շփման ավտոլվացում:

 Ինչ է դա? Անվանումը հենց պատասխանում է այդ հարցին, լվացման ժամանակ չի օգտագործվում ոչ մի տեսակի լաթեր, սպունգներ և խոզանակներ, որոնք աննշան, բայց վնասում են մեքենայի թափքի լաքոներկապատ մակերևույթը: Իսկ ինչ միջոցով է մաքրվում մեքենայի "դժվար" կեղտոտվածությունը: 

 Սկզբում, խոշոր կեղտերից ազատվելու համար օգտագործվում է KARCHER ֆիրմայի արտադրության բարձր ճնշման սարքի ջրի շիթը, որից հետո կատարվում թափքի կեղտերի փափկեցում, օգտագործելով ֆրանսիական արտադրության հատուկ քիմիական բաղադրամիջոցներ, որը մեքենայի վրա է մղվում ցածր ճնշման հատուկ սարքավորումով (փրփրաստեղծ): 

 3-5ր. հետո քիմիական բաղադրությունը քայքայում է մեքենայի թափքի վրայի նստվածքներն ու կեղտերը: Դրանից հետո ջրի շթի օգնությամբ, թափքի վրայից հեռացվում են կեղտաջրերը և լվացող նյութի մնացորդները: Նրանից հետո, երբ Ձեր մեքենան բացարձակ մաքուր է, այն չորացվում է թավշյա կտորով: Այս դեպքում մեքենայի թափքի լաքոներկապատ մակերևույթը մնում է հարթ և չի կորցնում իր փայլը: 

 

 Մեքենայի փայլեցում - ծառայություն, որը թույլ է տալիս ետ բերել ավտոմեքենայի արտաքին տեսքը, որը տուժում է բազմաթիվ լվացումներից և մթնոլորտի ազդեցությունից: 

 Մեքենայի փայլի մասին հիմնականում հիշվում է նրա լվացումից հետո, կամ երբ մեքենան մասնակի ներկվելուց, երբ ակնհայտ է դառնում նոր և հին ներկված դետալների փայլի տարբերությունն ու գույնի ղորությունը: 

 Պետք չէ մոռանալ նաև, որ մեքենայի թափքի փայլեցումը շուկայում մեքենայի գինը բարձրացնում է 600-900 դոլարով: 

 Պաշտպանիչ տեֆլոնային շերտը լիովին համապատասխանում է իր անվանը: Թափքի վրայի պաշտպանիչ շերտը, թափքի լաքոներկապատ մակերևույթը պահպանում է ինչպես ավտոլվացումից, այնպես էլ մթնոլորտի ազդեցությունից: Այդպիսի փայլեցումից հետո մեքենան հեշտ է լվացվում և դժվար է վնասվում: Պաշտպանիչ փայլեցումը կատարվում է հատուկ պոլիմերային քսուկով, նրա չորացումով և հետագա փայլեցումով, մինչև ստացվի հայելային փայլ: 

 

 Մեքենայի սրահի քիմմաքրումը իր մեջ ներառում է, սրահի կտորե, պլաստիկե և կաշվե դետալների անհատական մշակում և մաքրում հատուկ քիմիական նյութերով: Բացի դրանից, մանրամասն լվացվում և մաքրվում է մեքենայի դռների միացումները, ռետինե գորգերը, շարժիչը և այլն: 

 Առաջին փուլում, պրոֆեսիոնալ փոշեկուլով կատարվում է հիմնովին մաքրվում: Մշակվում է գրեթե ամեն ինչ, ներառյալ դռների պաստառները, բեռնախցիկը, առջևի վահանակը նրա ցոցիչները և այլն: Որից հետո, հերթականությամբ դետալ առ դետալ, օգտագործելով պրոֆեսիոնալ մաքրող հեղուկներ մաքրվում են կտորե, կաշվե և պլաստիկե բոլոր մակերեսները: Պրոֆեսիոնալ մաքրող հեղուկը էֆեկտիվորեն մաքրում է զանազան կեղտոտվածություններից, բծերից ինչպես կաշվե, պլաստիկե մակերևոըյթները, այնպես էլ գործվածքները: Վերականգնում է նրանց արտաքին տեսք, գույնը և խավը: Մաքրման շնորհիվ վերանում են բոլոր տհաճ հոտերը և ձեռք են բերվում անտիստատիկ ու չկեղտոտվող հատկություններ: Ավելի կեղտոտված տեղերում, օգտագործվում են հատուկ բծահան նյութեր տարբեր աստիճանի և բնույթի բծերի հանման համար: 

 Վերջին փուլում, օգտագործելով, բնական յուղի հիմքի վրա ստացված հատուկ նյութերով կատարվում է սրահի մանրակրկիտ մշակում: Օգտագործվող նյութերը, որոնք օժտված են ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող հատկություններով, թարմացնում և վերականգնում են բնական գույնները: Թափանցելով մաքրված դետալների մեջ, նյութերը նրանց պահպանում են չորացումից, ճաքելուց և գունաթափվելուց: 

 

 Ամբողջ պրոցեսը մոտավորապես տևում է 6-8 ժամ:

 
Designed and developed by Ecart LLC