Հայերեն
Русский
   
Էլեկտրիկի ծառայություն

 

Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր  ավտոտեխսպասարկող ձեռնարկություն պետք է ունենա ժամանակակից պահանջներին համապատասխանող էկեկտրիկի ծառայություն: Գործարկման, այրիչ և էլեկտրոնային վառելիքամատակարար համակարգերը համարվում են ավտոմեքենայի էլեկտրոէներգիայի հիմնական սպառիչները: Նրանց և էլեկտրոէներգիա մատակարարող` կուտակիչ մարտկոցի և գեներատորի տեխնիկական վիճակից է հիմնականում կախված ավտոմեքենայի անխափան աշխատանքը: Գաղտնիք չէ, որ հենց այս հանգույցն է համարվում ռեկորդակիրը ավտոմեքենայի շահագործման թերությունների շարքում: Մենք լավ գիտենք այդ բոլոր հիվանդությունները և, ամենակարևորը, դրանց բուժումները: Սխալ է այն կարծիքը, որ ավտոէլեկտրիկան ամենակարևորը չէ ավտոմեքենայի մեջ: Դա նույնն է, որ մարդու ուղեղը օրգանիզմում համարել երկրորդական: 

 

 Էլեկտրական սարքվորումներից և նրա հանգույցներից է հիմնականում կախված ավտոմեքենայի անխափան և շահավետ աշխատանքը: Հիշեցնենք, որ ժամանակակից ավտոմեքենայի ընդհանուր արժեքի 25 տոկոսը կազմում են էլեկտրոսարքավորումները: 

 

 Մեր փորձը թույլ կտա, հետագայում կրճատել տեխսպասարկման և էլեկտրոսարքավորումների վերանորոգման անխուսափելի ծախսերը:

 
Designed and developed by Ecart LLC