|
|
||||
|
Ինժեկտորների մաքրում
Ներկայումս ամբողջ աշխարհում կատարվում է չափանիշների խստեցում, ՆԱՇ-երի վնասակար թափոնների նվազեցում, որոնցով հագեցած են ավտոտրանսպորտային միջոցները: Դրա արդյունքում 1993թ-ի հունվարի1-ին ընդունվեց նոր միջազգային չափանիշներ: Այդ պահից դիտարկվում է ՆԱՇ-երի կառուցվածքների ինտենսիվ կատարելագործում, որը ուղված է էկոլոգիական ցուցանիշների բարելավմանը, վերջին ինժիներական մտքերինվաճումները օգտագործելու ճանաօարհով: Ամենամեծ առաջադիմությունը նկատվում է ՆԱՇ-երի սնման համակարգի ստեղծման բնագավառում: Արդեն անցյալում են կարբյուրատորային համակարգերը, նրանց փոխարինում են բենզինի սրսկիչով (ինժեկտոր) սնման համակարգերը: Ներկայումս ստեղծվել է սրսկիչ համակարգի հետևյալ որակավորում`վառելիքի առբերմանտեղով (կենտրոնական միահոսքային, անմիջական ներարկում գլանի մեջ), վառելիքի մատակարարման տարբերակով (անընդհատ և ընդհատ ներարկում), դոզավորող վառելիքի հանգույցների տեսակով (բոցամուղներ,մխոցային պոմպեր, բաշխիչներ, ճնշման կարգավորիչներ), խառնուրդների քանակի կարգավորման տարբերակով (մեխանիկական, էլեկտրոնային, պնեվմատիկ): Գոյություն ունեցող սրսկիչների ժամանակակից համակարգերի հիմնական օրգանն է հանդիսանում էլեկտրոմագնիսային (էլեկտրոփականային) բոցամուղերը (ինժեկտորներ), որի տեխնիկական վիճակից է կախված սնուցման համակարգի աշխատանքների արդյունավետությունը և ավտոտրանսպորտային միջոցների շահագործման ցուցանիշները (ՆԱՇ-երի հզորություն և մատչելիություն, վառելանյութի ծաղս, վնասակար թափոնների քանակ): Աշխատանքի ընթացքում բոցամուղի վառելատար խողովակներում առաջանում են կարծր, դժվար վերացվող պոլիմերային նյութեր, որոնց կուտակումը խանգարում է ՆԱՇ-երի սնուցման համակարգի նորմալ աշխատանքին: Օգտագործելով եվրոպական որակի բենզին ավտոարտադրողները առաջարկում են բոցամուղերի մաքրում ամեն 30-40 հազար կմ վազքին: Իսկ օգտագործելով ԱՊՀ երկրների բարձրօկտանային բենզինը, բոցամուղերի պարբերաբար մաքրումը իջեցնել 15-20 հազար կմ-ը: Իսկ առաջին արտահայտվող սրսկիչ համակարգի աշխատանքի խաղտոմները հայտնվում են արդեն վազքի 10 հազար կմ-ից: Մեր ավտոտեխսպասարկման կենտրոնում ինժեկտորների ախտորոշումը կատարում են փորձառու մեխանիկները, գնահատվում է ինժեկտորի վիճակը հատուկ սարքավորումով: Ախտորոշման արդյունքի վերլուծումը թույլ է տալիս պատկորացում կազմել նրա վիճակի մասին: Ինժեկտորների ախտորոշումը վերարտադրում է վառելանյութի հոսքի չափերի մեծությունը յուրաքանչյուր գլանում, թույլ է տալիս կատարել համեմատական վերլուծում շարժիչի պտույտների քանակի նկատմամբ: Ճիշտ ժամանակին կատարված ախտորոշումը ապահովում է շարժիչի անխափան աշխատանքը: "ZX Գարաժ"-ում կատարվում են ինժեկտորների ախտորոշում և ուլտրաձայնային եղանակով ինժեկտորների մաքրում: |
|
Copyright © 2007-2011
ZX GARAGE. All rights reserved.
|
Designed and developed by Ecart LLC
|




