Հայերեն
Русский
   
Կոնդիցիոներների լիցքավորում

 

 Օդորակիչների ախտորոշում, հերմետիկության ստուգում

 

 Օդորակիչի համակարգով շրջանառվող գազը` ֆրեոնը շատ հոսուն է: Համակարգում ճնշումը բարձր է (մինչև 25-30 ատմ.): Այդ պատճառով էլ ամենափոքր անցքը բավական է, որ հաշված ժամերում ամբողջ գազը ցնդի: Գոյություն ունի հոսքի կորուստի որոշման 2 մեթոդ` էլեկտրոնային սարքի և ուլտրամանուշակագույն ախտորոշման: 

 Հոսքի կորուստը գտնող Էլեկտրոնային սարքը շատ զգայուն է, այն կարող է հայտնաբերել այնպիսի միկրոսկոպիկ անցքեր, որոնք են բաց թողնում տարվա մեջ ընդամենը մի քանի գրամ ֆրեոն: Բայց երբեմն օգտագործում են ուլտրամանուշակագույն ախտորոշիչը: դրա համար օդորակիչը լիցքավորվում է ֆրեոնով, հետը ավելացնելով հատուկ բաղադրամաս որը վառ երովում է ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ: Սյս տարբերակը պահանջում է շատ ժամանակ, սակայն որոշ դեպքերում անփոխարինելի է (օրինակ ֆրեոնը հոսում է աշխատանքի ժամանակ): 

 

 Օդորակիչների լիցքավորում 

 

 Եթե Ձեր ավտոօդորակիչի հերմետիկությունը ինչ-ինչ պատճառներով վնասվել է, արդեն ֆրեոնի փոխարեն համակարգում օդ է և որոշ քանակի ջրի գոլորշի: Որպեսզի համակարգից վերացվի օդը և ջուրը, լիցքավորումից առաջ անհրաժեշտ է համակարգը վակուումացնել: 

 Երկրորդ փուլում, հարկավոր է անհրաժեշտ քանակի ֆրեոն ներմղել: Ֆրեոնի հետ միասին, անհրաժեշության դեպքում համակարգը լիցքավորցում է յուղով կամ ուլտրամանուշակագույն ներկով: Դա կատարվում է հատուկ ներարկիչով (ինժեկտոր): 

 Շատ կարևոր է ներարկման ժամանակ պահպանել ֆրեոնի ճիշտ քանակությունը: 

 Ոչ լրիվ լիցքավորված համակարգում սկսվում է կամպրեսորի յուղային սով: Ինչպես հայտնի է յուղը տարվում է ֆրեոնի միջոցով, եթե ֆրեոնը քիչ է, ապա յուղը լիարժեք չի հասնում կոմպրեսորին և դա նպաստում է նրա արագ շարքից դուրս գալուն: Բացի այդ ոչ լրիվ լիցքավորված օդորակիչը լավ չի սառեցնու օդը: 

 Չափից ավելի լիցքավորված համակարգը նույնպես լավ չէ: Նրա մեջ առաջանում է բարձր ճնշում, կոմպրեսորը աշխատում է կարողություններից դուրս, պատահում է անգամ, որ վթարային ճնշման պատճառով այն անջատվում է: Ինչպես առաջին դեպքում, օդորակիչը լավ չի սառեցնում: 

 Համակարգը կարելի է լիցքավորել միայն նրա համար նախատեսված յուղով ու ֆրեոնով: 

 Այս աշխատանքները մենք իրականացնում ենք իտալական արտադրության "CORGI" ֆիրմայի օդորակիչների լիցքավորման սարքավորումով:

 
Designed and developed by Ecart LLC