|
Johnson Controls ընկերության VARTA ավտոմոբիլային մարտկոցները այսօր հանդիսանում են գերմանական որակի և հուսալիության խորհրդանիշը: Նորմալ պայմաններում շահագործվող VARTA մարտկոցները սպասարկում չեն պահանջում` թորած ջուր ավելացնելու կարիք չկա: Այդ հանգամանքը կտրուկ նվազեցնում է լիցքաթափման հնարավոր վտանգը: Մարտկոցների ցածր ինքնալիցքաթափումը թույլ է տալի հեշտությամբ գործարկել նույնիսկ երկարատև չշահագործված ավտոմեքենայի շարժիչը: VARTA մարտկոցների առանձնահատկությունն է ստարտերի գործարկման մեծ հոսանքը, ինչը հեշտացնում է ավտոմեքենայի շահագործումը ցածր ջերմաստիճանների ժամանակ և էքստրեմալ պայմաններում:
|