Հայերեն
Русский
   
Հարվածամեղմիչներ

              ՀԱՄԱՐ  ՄԵԿԸ  ԵՎՐՈՊԱՅՈՒՄ,  ՀԱՄԱՐ  ՄԵԿԸ   ԱՇԽԱՐՀՈՒՄ

 

Հարվածամեղմիչներ արտադրող  KYB  ընկերությունը ավտոարտադրողների խոշորագույն մատակարարն է, աշխարհի ամեն չորրորդ ավտոմեքենան համալրված է KYB-ի արտադրած հարվածամեղմիչներով:

Ին՞չ  է  իրենից  ներկայացնում  հարվածամեղմիչը:

 Ավտոմեքենայի կախոցքի համակարգը ներառում է երեք հիմնական բաղադրիչներ`  անվադող, զսպանակ, հարվածամեղմիչ:

Նրանք միշտ պետք է լինեն լավ աշխատանքային վիճակում, որ ապահովեն անվադողերի հուսալի կպչունությունը ճանապարհածածկի հետ: 

Հարվածամեղմիչը ապահովում  է մշտական կապ անվադողի և ճանապարհի միջև, ապահովելով հարմարավետ և ամենակարևորը,  անվտանգ երթևեկում:

Եթե հարվածամեղմիչները մաշված են, նույնիսկ վստահելի արգելակները և անվադողերը չեն կարող ապահովել երթևեկության անվտանգությունը:

Մաշված հարվածամեղմիչները նվազեցնում են վարորդի վերահսկողությունը մեքենայի հանդեպ` արգելակման, շրջադարձի, քարշակելու, մեքենան  խոնավ ու ցուրտ եղանակին վարելու ժամանակ:

Մաշված հարվածամեղմիչների հետևանքներն են նաև անվադողերի արագ, անհավասարաչափ և  անկանոն մաշվածությունը, շարժահաղորդման համակարգի և կախոցքի մասերի անսարքությունները, վարորդի հոգնածությունը, երթևեկության հարմարավետության նվազեցումը:

Հարվածամեղմիչները  մաշվում են երկար ժամանակի ընթացքում, այնպես որ միշտ չէ,  որ կարող եք զգալ տարբերությունը, նույնիսկ աննկատ Ձեր համար, կարող եք փոխել  վարելու ոճը` հարմարվելով մաշվածության հետևանքներին: Այդ պատճառով հարվածամեղմիչները պետք է  ստուգվեն  ամեն 20.000 կմ  վազքից հետո, իսկ  60 -70 հազ.կմ հետո ցանկալի է տեղադրել նորերը:

Նոր հարվածամեղմիչները փոխարինվում և տեղադրվում են զույգերով, ինչպես և արգելակման կոճղակները, քանի որ նրանք արգելակների պես  շատ կարևոր դեր ունեն անվտանգ երթևեկության համար: Մաշված հարվածամեղմիչներն ավելացնում են արգելակման ճանապարհը, նվազեցնում են այն արագությունը, որով մեքենան կարող է անվտանգ անցնել շրջադարձը:

80 կմ / ժ  ԱՐԱԳՈՒԹՅԱՆ  ԺԱՄԱՆԱԿ  ԱՆՍԱՐՔ  ՀԱՐՎԱԾԱՄԵՂՄԻՉՆԵՐԸ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ  ԵՆ  ՄԵՔԵՆԱՅԻ  ԱՐԳԵԼԱԿՄԱՆ   ՃԱՆԱՊԱՐՀԸ  5 ՄԵՏՐՈՎ ,  ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ԱՌԿԱ  ԵՆ  ABS  ԵՎ  EPS-ը:

Հարվածամեղմիչների մաշվածության հատկանիշները`

• Հարվածամեղմիչի հեղուկի հոսք  

• Անվադողերի արագ և անհավասար մաշում

• Արգելակման ժամանակ մեքենայի “քիթը” կախվում է, իսկ արագացման ընթացքում “նստում” է մեքենայի հետնամասը

• Լսվում են  կռճտոց կամ հարվածներ 

• Նկատվում է թափքի վտանգավոր ճոճում, որը դադարում է արագությունը նվազեցնելիս 

Մաշված հարվածամեղմիչների և զսպանակների փոխարինումը ապահովում է մեքենայի անվտանգ երթևեկումը, երկարաձգում է մեքենայի կյանքը, նվազեցնում է սպասարկման ծախսերը և ստեղծում է զգացողություն, որ դուք վարում եք  նոր ավտոմեքենա:

ZX Garage –ը  KYB ընկերության պաշտոնական դիստրիբյուտորն է Հայաստանում, մեզ մոտ ներկայացված է ընկերության կողմից արտադրվող հարվածամեղմիչների լայն տեսականին: Մեր մասնագետները կօգնեն  ընտրել ձեր մեքենային համապատասխան հարվածամեղմիչները և կտեղադրեն նրանք:

Մեծաքանակ գնումներ կատարող կազմակերպությունները կապահովվեն նաև անհրաժեշտ ուսուցողական նյութերով:

 
Designed and developed by Ecart LLC