Հայերեն
Русский
   
Մեր մասին

 «ZX գարաժ»-ը ժամանակակից ավտոտեխսպասարկման կենտրոն է համալրված իտալական Corghi ֆիրմայի բարձրորակ սարքավորումներով:

 Մենք առաջարկում ենք տարբեր մոդիֆիկացիայի և տարեթվի ավտոմեքենաների տեխ. սպասարկում, դիագնոստիկա և նորոգում, անվադողերի տեղադրում, վերանորոգում և հավասարակշռում, անիվների համակարգչային զուգամիտում, ինժեկտորների ուլտրաձայնային մաքրում, ավտոյուղեր և ավտոկոսմետիկա աշխարհի առաջատար արտադրողներից, արգելակային սկավառակների հարթեցում անմիջապես ավտոմեքենայի վրա, անվահեծերի նորոգում և վերականգնում, ավտոկոնդիցիոներների լիցքավորում, ավտոլվացում և քիմ. մաքրում, ավտոմեքենայի պլաստմասե դետալների նորոգում, խառատային աշխատանքներ և այլն:

 Մեզ մոտ վաճառվում են համաշխարհային շուկայի առաջատարների Pirelli, MichelinTriangleNokian Tyres, Yokohama, Maxxis ֆիրմաների բարձրորակ անվադողեր, ինչպես նաև գերմանական Rial ֆիրմայի անվահեծեր:


Հանդիսանալով գերմանական  REMA TIP TOP ընկերության պաշտոնական դիլերը ՀՀ տարածքում, մենք իրականացնում ենք անվադողերի վնասվածքների նորոգում, ընկերությունից ձեռք բերված սարքավորումներով, նյութերով և տեխնոլոգիաներով:


 Ձեր մեքենայի վերանորոգումը և սպասարկումը իրականացնում են բարձրակարգ մասնագետները:

 Մենք մտածում ենք ոչ միայն ավտոմեքենայի այլ նաև հաճախորդների մասին: "ZX գարաժ"-ի տարածքում գործում է հարմարավետ սրճարան, որտեղ կարող եք ամառվա շոգին զովանալ մի գավաթ սառը հյութով, իսկ ձմռանը տաքանալ տաք թեյով:

Արտադրող`
Չափեր`
 / 
Անվահեծի տրամագիծ`
Տեսակ`

 Մեզ մոտ վաճառվում են համաշխարհային շուկայի առաջատարների Pirelli, Michelin, Nokian Tyres, Yokohama, Maxxis ֆիրմաների բարձրորակ անվադողեր, ինչպես նաև գերմանական Rial ֆիրմայի անվահեծեր...

 Անվադողերի վիճակի և երկարակեցության վրա ազդում են անիվների տեղադրման անկյունները (զուգամիտում)` մեքենայի կախոցի կառուցվածքային պարամետրերը, որոնք որոշում են անիվների դիրքը ուղղահայաց երթևեկության ժամանակ և շրջադարձեր կատարելիս: 

Մեր ավտոտեխսպասարկման կենտրոնի բարձրակարգ մասնագետները կարճ ժամկետներում կվերացնեն Ձեր ավտոմեքենայի ընթացային մասի բոլոր բարդության թերությունները, օգտագործելով միայն պրոֆեսիոնալ գործիքներ: 

 
Designed and developed by Ecart LLC